Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հաց բերողի» առողջական վիճակը վատ է, նա հրաժարվում է բժշկական օգնություն ստանալուց

11:00, հինգշաբթի, 02 մարտի, 2017 թ.
«Հաց բերողի» առողջական վիճակը վատ է, նա հրաժարվում է բժշկական օգնություն ստանալուց

«Սասնա ծռեր» խմբի անդամներին հաց բերող Արթուր Սարգսյանի առողջական վիճակի վերաբերյալ Քրեակատարողական ծառայությունը պարզաբանում է ներկայացրել։
     «Արթուր Սարգսյանը, փետրվարի 10-ից գտնվելով հացադուլի մեջ, հրաժարվում է նաև առհասարակ որևէ տեսակի բժշկական օգնություն ստանալուց։ Հիմնարկի թե վարչակազմի և թե համապատասխան մասնագետների, ինչպես նաև իր փաստաբանների հորդորները հացադուլը դադարեցնելու և պատշաճ բուժօգնություն ստանալու վերաբերյալ մշտապես մնացել են անպատասխան։ Սպառելով Արթուր Սարգսյանին բուժօգնություն տրամադրելու հնարավորություն ունենալու բոլոր եղանակները՝ երեկ՝ ժամը 19:00-ի սահմաններում, քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից հրավիրվել է շտապ բուժօգնության խումբ՝ վերջինին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու և նրա առողջական վիճակի մասին հավելյալ տեղեկատվություն ունենալու, ապա անհրաժեշտության և հնարավորության դեպքում` նաև պատշաճ բժշկական օգնություն տրամադրելու նկատառումով։
     Արթուր Սարգսյանը, սակայն, հիմնարկի վարչակազմի, համապատասխան մասնագետների, իր փաստաբանների և շտապօգնության աշխատակիցների ներկայությամբ հրաժարվել է ինչպես քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվելուց, այնպես էլ` վերջինների կողմից իրականացվող որևէ բժշկական գործողությունից, ինչի վերաբերյալ կան համապատասխան արձանագրություններ։
     Հավելենք, որ այս պահի դրությամբ Արթուր Սարգսյանն ունի սթափ գիտակցություն և հստակ խոսք։ Նշենք, որ պաշտպաններն ահազանգում են, որ Արթուր Սարգսյանը ոտքի ցավեր ունի, աջ ոտքը ուռած է։
     Տեղեկացնենք, որ Արթուր Սարգսյանը արդեն 20 օր օր է` հացադուլ է հայտարարել:

2259 | 0
Facebook