Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հանուն ԴԱԻՇ ահաբեկիչների դեմ պայքարի` Թրամփը փոխում է ներգաղթյալների մասին հրամանագիրը

11:50, չորեքշաբթի, 01 մարտի, 2017 թ.
Հանուն ԴԱԻՇ ահաբեկիչների դեմ պայքարի` Թրամփը փոխում է ներգաղթյալների մասին հրամանագիրը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփը ներգաղթյալների մասին նոր հրամանագիր է ստորագրել, որով Իրաքը հանվում է այն երկրների ցանկից, որոնց քաղաքացիների մուտքն ԱՄՆ 90 օրով արգելված է: Այս մասին հաղորդում է Associated Press լրատվականը` միաժամանակ 4 աղբյուրների հղմամբ:
     Համաձայն աղբյուրների` Թրամփն ու իր թիմն ստիպված են եղել համաձայնել Պենտագոնի և ԱՄՆ Պետդեպարտամենտի հետ, որոնք Սպիտակ տանը հորդորել են վերանայել Իրաքի քաղաքացիների հանդեպ արգելքը, քանի որ այդ երկիրը կարևորագույն դեր ունի Մերձավոր Արևելքում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում: Հարկ է նշել, որ մի շարք վերլուծաբաններ հիշեցնում են, որ Իրաքի ներկայիս ողբերգական իրադրության համար (իրար հաջորդող ու երկիրը ցնցող ահաբեկչություններ) Բաղդադը, մեծ հաշվով, «պարտական է» 2003թ. ԱՄՆ ռազմական միջամտությանը:

Սպասվում է, որ Իրաքի մասով նոր հրամանագիրն ԱՄՆ նախագահը կստորագրի այսօր: Նշենք, որ Իրանի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի, Սիրիայի և Եմենի քաղաքացիների մուտքն ԱՄՆ կշարունակվի արգելված մնալ:

7826 | 2
Facebook