Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ԱՄՆ-ը նոր ընկերներ կորոնի և նոր միություններ կստեղծի». Թրամփ

10:15, չորեքշաբթի, 01 մարտի, 2017 թ.
«ԱՄՆ-ը նոր ընկերներ կորոնի և նոր միություններ կստեղծի». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երրի նոր վարչակազմը չի պատրաստվում խախտել այլ պետությունների` սեփական ուղով շարժվելու իրավունքը: «Մենք հարգելու ենք միջազգային ինստիտուտները, բայց մենք նաև հարգելու ենք երկրների ինքնիշխանության իրավունքը»,- ասել է Թրամփը` Սենատի և Ներկայացուցիչների պալատի առջև Կապիտոլիումում ունեցած ելույթի ժամանակ: «Ազատ երկենրեր. դա ազգերի կամքն արտահայտելու լավագույն մեխանիզմն է: Եվ ԱՄՆ-ը հարգում է բոլոր երկրների` սեփական ուղին հարթելու իրավունքը: Իմ աշխատանքն ամբողջ աշխարհը ներկայացնելը չէ: Իմ աշխատանքը Միացյալ Նահանվգները ներկայացնելն է»,- շեշտել է Թրամփը:
     Նա նաև հայտարարել է, որ ամերիկյան նոր իշխանության արտաքին քաղաքականությունը նախատեսում է անմիջական և զանգվածային համագործակցություն այլ երկրների հետ: Թրամփը քննադատել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային` նշելով, որ նրանից ժառանգություն է ստացել «արտաքին քաղաքական աղետների մի շարք»:
     ԱՄՆ հանրապետական նախագահը հայտարարել է, որ արտաքին քաղաքական հարթակում երկիրը նոր ընկերներ կորոնի ու նոր միություններ կստեղծի պետությունների հետ, որոնց հետ ԱՄՆ շահերը համընկնում են:
     «Մենք ներդաշնակություն և կայունություն ենք ուզում: Մենք խաղաղություն ենք ուզում այնտեղ, որտեղ այն հնարավոր է»,- հավելել է Թրամփը:

Աղբյուրը` tass.ru
7750 | 0
Facebook