Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանցիները Թուրքիայից են իմանում Արցախի սահմանին իրենց զոհերի ու վիրավորների մասին

10:25, երկուշաբթի, 27 փետրվարի, 2017 թ.
Ադրբեջանցիները Թուրքիայից են իմանում Արցախի սահմանին իրենց զոհերի ու վիրավորների մասին

Ինչպես հայտարարել էր հայկական կողմը, փետրվարի 24-25-ին ադրբեջանական կողմն Ակնայի և Մարտունու ուղղություններով 2 դիվերսիոն փորձեր է իրականացրել և զոհեր ու վիրավորներ տալով` ետ շպրտվել: Ադրբեջանցի զինվորներից 5-ի դիերը դեռ ընկած են չեզոք գոտում: Այս մասին, սակայն, ադրբեջանական կողմը ոչ մի պաշտոնական հայտարարություն չի արել, նրանց ունեցած տեղեկատվությունը միայն Արցախի ՊԲ պաշտոնական հայտարարությունն էր:

Ադրբեջանական պաշտոնական կողմի լռության ֆոնին խոսել է Թուրքիան` ԱԳՆ մակարդակով ցավակցություն հայտնելով սահմանին զոհված ու վիրավորված ադրբեջանցիների հարազատներին և կոչ անելով Հայաստանին` «վերջ դնել ագրեսիային»:

Ադրբեջանական անգամ իշխանական կայքերն են տարակուսած, որ իրենց կորուստների մասին իմանում են ոչ թե իրենց երկրի պաշտոնական աղբյուրներից, այլ Թուրքիայից:

5716 | 0
Facebook