Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում րոպեներ առաջ ավարտվեց Անգլիայի լիգայի գավաթի եզրափակիչ «Մանչեսթր Յունայթեդ» - «Սաութհեմփթոն» հանդիպումը։ Ժոզե Մոուրինյոյի սաները կամային պայքարում հաղթանակ տոնեցին 3։2 հաշվով։ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն, ով հանդես է գալիս «Մանչեսթր Յունայթեդ»-ի կազմում, չմասնակցեց հանդիպմանը՝ վնասվածքի պատճառով։