Հաշված ժամեր անց կմեկնարկի «Օսկար» 89-րդ մրցանակաբաշխությունը
Կեսգիշերից հետո` Երևանի ժամանակով 5:30-ին Լոս Անջելեսում` Հոլիվուդի Դոլբի թատրոնում կմեկնարկի Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» 89-րդ մրցանակաբաշխությունը։ Իսկ մինչ այդ` ժամը 4:00-ին համաշխարհային կինոյի հսկաները կհայտնվեն կարմիր գորգին: «Օսկար 2017» մրցանակաբաշխությունը կվարի ամերիկացի հայտնի հաղորդավար Ջիմի Քիմելը: |