Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հակառակորդն արկակոծել է Թալիշը

19:15, ուրբաթ, 24 փետրվարի, 2017 թ.
Հակառակորդն արկակոծել է Թալիշը
     Այսօր առավոտից սկսած հակառակորդը տարբեր տրամաչափի ականանետերից, այդ թվում՝ 120 միլիմետրանոց, և Դ-44 տիպի հրանոթներից շարունակել է հյուսիսային ուղղությամբ խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել ժամը 10:00-11:30-ի սահմաններում: Ընդհանուր առմամբ արձակվել է 50 արկ, որից 36-ը Դ-44 տիպի հրանոթից, 14-ը՝ ականանետերից: Հատկանշնական է, որ այդ ընթացքում թշնամին թիրախավորել է ոչ միայն մարտական հենակետերը, այլև՝ Թալիշ բնակավայրը, որի ուղղությամբ 120 միլիմետրանոց ականետից և Դ-44 հրանոթից արձակել է 4 արկ:
     Հրետակոծության արդյունքում հայկական կողմը կորուստներ չի ունեցել:
     ՊԲ առաջապահ զորամասերը ադրբեջանական զինուժի նախահարձակ գործողությունները ճնշելու և առաջնագծում վերջինիս հետագա սադրանքները կանխելու նպատակով դիմել են պատասխան գործողությունների:
     Ներկա պահին իրադրությունն առաջնագծում համեմատաբար հանգիստ է:
    
     ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
6507 | 2
Facebook