Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արցախում մեկնարկել է սահմանադրական հանրաքվեն

09:55, երկուշաբթի, 20 փետրվարի, 2017 թ.
Արցախում մեկնարկել է սահմանադրական հանրաքվեն
     Այսօր` փետրվարի 20-ին, Արցախում մեկնարկել է սահմանադրական հանրաքվեն։ Առավոտյան ժամը 08։00-ից 12 ընտրատարածքներում և 280 ընտրական տեղամասերում, որոնցից մեկը Երևանում է` ԼՂՀ ներկայացուցչությունում, բացվել են ընտրական տեղամասերը:
    
     Սա Արցախի 26 տարվա պատմության ընթացքում 3-րդ համապետական նշանակության հանրաքվեն է և այն անցկացվում է ԼՂՀ օրենքի ու 2015թ. հունվարի 1-ին գործողության մեջ դրված ԼՂՀ նոր Ընտրական օրենսգրքի հիման վրա:
    
     Հանրաքվեին մասնակցելու իրավունք կունենա 102757 քաղաքացի` Արցախի Հանրապետության բնակչության 69%-ը: Հանրաքվեն անցկացվելու է հանրապետության ողջ տարածքում, որն ընդգրկում է 11 ընտրատարածք` յուրաքանչյուրում 8000-9000 ընտրողներով:
     Թալիշ գյուղի բնակչության մեծ մասը, որ ներկայումս գտնվում է Մարտակերտի շրջանում` Ալաշանում, այնտեղի տեղամասում էլ կմասնակցի քվեարկությանը:
2138 | 0
Facebook