Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արարատի մարզում 46-ամյա որդին դանակի մի քանի հարվածով սպանել է 72-ամյա հորը

20:25, հինգշաբթի, 16 փետրվարի, 2017 թ.
Արարատի մարզում 46-ամյա որդին դանակի մի քանի հարվածով սպանել է 72-ամյա հորը
     Ժամը 17:30-ի սահմաններում ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի բժշկական խումբը կանչով մեկնել է Գոռավան գյուղ, որտեղ տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են դանակի մի քանի հարվածներից մահացած, նույն տանը բնակվող 72-ամյա Հովհաննես Աղաջանյանի դին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանություն կատարելու կասկածանքով տաք հետքերով ձերբակալվել է նրա որդին՝ 46-ամյա Մարտիկ Աղաջանյանը: Փաստի առթիվ Արարատի քննչական բաժնում սպանության հատկանիշով հարուցվել է քրեական գործ:
4582 | 0
Facebook