Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայտնի է` «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակի առաջին տասնյակը

15:05, հինգշաբթի, 16 փետրվարի, 2017 թ.
Հայտնի է` «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակի առաջին տասնյակը
     «Մոսկվա» կինոթատրոնում ավարտվեց ԲՀԿ վարչության նիստը, որտեղ հավաքվել էինն Ծառուկյան դաշինքում ներգրավվող քաղաքական ուժերի ներկայացուցիչները, ԲՀԿ-ական պատգամավորները:
     Ցուցակը կգլխավորի ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցնում են Իշխան Զաքարյանն ու Նաիրա Զոհրաբյանը, չորրորդում՝ Վարդան Բոստանջյանն է, հետո` Միքայել Մելքումյանը:
     Այնուհետ ցուցակը շարունակում են Արարատ Զուրաբյանը, Տիգրան Ուրիխանյանը, Իվետա Տոնոյանը, Արգամ Աբրահամյանը, Վարդևան Գրիգորյանը:
     Քաղխորհրդի նիստում ԲՀԿ-ի, «Ալյանսի» և «Առաքելության» միջև ստորագրվել է դաշինք կազմելու մասին հուշագիր: ՀՀՇ-ից, «Հայազնից», էլ մարդիկ ներգրավված են լինելու ցուցակում:
5723 | 12
Facebook