Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հյուսիսային Կորեայի առաջնորդի եղբորն սպանել են վիետնամցի լրտեսները

15:00, չորեքշաբթի, 15 փետրվարի, 2017 թ.
Հյուսիսային Կորեայի առաջնորդի եղբորն սպանել են վիետնամցի լրտեսները

Ինչպես հայտնի է, երեկ Մալայզիայի օդանավակայանում սպանվել է Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ինի եղբայր Կիմ Չեն Նամը: Նրան սպանել են վիետնամցի 2 կանայք, ովքեր, ամենայն հավանականությամբ, գաղտնի գործակալներ են: Այս մասին բրիտանական Telegraph պարբերականին հայտնել են Մալայզիայի իրավապահները: Իրավապահները, սակայն, հրաժարվել են մեկնաբանել ենթադրությունները, թե կին մարդասպաններին վարձել է Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ինը:
     Հաղորդվում է, որ ոստիկանությունն զբաղվում է կասկածյալների որոնողական աշխատանքներով: Մալայզիական իրավապահների հաղորդմամբ` Հյուսիսային Կորեայի իշխանությունները Մալայզիայի իշխանություններին խնդրել են դատաբժշկական փորձաքննության չենթարկել Կիմ Չեն Նամի մարմիը: Այդ խնդրանքը, սակայն, մերժվել է:

4386 | 0
Facebook