Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ես իմ ընտանիքով փախել եմ Ադրբեջանից` մահից խուսափելու համար». Շահին Միրզոև

14:20, չորեքշաբթի, 15 փետրվարի, 2017 թ.
«Ես իմ ընտանիքով փախել եմ Ադրբեջանից` մահից խուսափելու համար». Շահին Միրզոև
     Երևանում ընթացող «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» խորագրով միջազգային փորձագիտական կոնֆերանսին մասնակցում է նաև թալիշ լրագրող, «Թալիշի Սադո» թերթի թղթակից Շահին Միրզոևը, ով օրերս փախել է Ադրբեջանից՝ ազգային և կրոնական փոքրամասնությունների հանդեպ բռնաճնշումների, նրանց իրավունքների կոպտագույն ոտնահարումների պատճառով և ապաստան է ստացել Հայաստանում:
     Իր ելույթում Միրզոևը նշել է. «Ադրբեջանում մոտ 2 մլն թալիշ է ապրում և նրանք, ըստ էության, հայտարարված են պետության թշնամիներ Ադրբեջանում, նրանք զրկված են ԶԼՄ-ներում իրենց խնդիրներն արծարծելու հնարավորությունից։ Վերջին տարիներին մոտ 300 հազար թալիշ Ադրբեջանից ուղղակի փախել է Ռուսաստան, այնտեղից էլ այլ երկրներ։ Թալիշները բանտարկվում և այլ բռնությունների են ենթարկվում Ադրբեջանում: Ես Ադրբեջանից ուղղակի փախել եմ իմ ընտանիքով` մահից խուսափելու համար: Կարծում եմ Հայաստան գալով չեմ սխալվել»։
     Ավելի վաղ ներկայացրել էինք նաև համաժողովի մասնակից ռուս քաղաքագետ, Ադրբեջանի «սև ցուցակում» հայտնված Սերգեյ Մարկեդոնովի ելույթը:
2948 | 0
Facebook