Խնդրում ենք սպասել...
Մամուլի խոսնակ - Պետական կառույցներ
Այսօր`  չորեքշաբթի, 22 մայիսի, 2013 թ.
Եղանակը Երևանում այս պահին`
+14 °C
,
գիշերը`
+12 °C
,
ցերեկը`
+27 °C
Արտարժույթի փոխարժեքն ըստ ԿԲ`  
ԱՄՆ դոլլար
417.08
,
Եվրոպական Եվրո
536.74
,
Ռուսական ռուբլի
13.35

Մամուլի խոսնակ

Մամուլի խոսնակի մասին

Գրանցում և օգտագործում
"Մամուլի խոսնակ" բաժնում անձնական/կազմակերպության (պետական/ոչ պետական) էջի գրանցումը, օգտագործումը` համաձայն գրանցման պայմանագրի անվճար է:

Ծրագրի նորույթը
Վեբ միջավայրում կիրառվող "Մամուլի խոսնակ"-ը նորույթ է: Այն առաջին անգամ նախագծել և իրականացնում է ՄԱՄՈՒԼ.am նորարարական սոցիալական լրատվական համակարգը: "Մամուլի խոսնակ"-ը հնարավորություն է ընձեռում ցանկացած մարդու, կազմակերպության (պետական, ոչ պետական) ստեղծել անձնական էլեկտրոնային լրատվամիջոց (մամուլի խոսնակ) և հրապարակումներով հանդես գալ ՄԱՄՈՒԼ.am լրատվական կայքում:

"Մամուլի խոսնակ"-ի տարբերությունը սոցիալական ցանցերից և բլոգերից
"Մամուլի խոսնակ"-ը գործում է ՄԱՄՈՒԼ.am լրատվական կայքում: Այսպիսով, ցանկացած հրապարակում հասանելի է դառնում ՄԱՄՈՒԼ.am լրատվականի բազմահազար ընթերցողներին: Փաստորեն, յուրաքանչյուրի (հայտնի կամ անհայտ մարդիկ, պետական կամ ոչ պետական կազմակերպություններ) համար ստեղծվում է հավասար հնարավորություն և տրամադրվում է ընթերցողների մեծ լսարան:

Ծրագրի արդիականությունն
Հայտնի է, որ լրատվամիջոցները ոչ միշտ են օբյեկտիվորեն լուսաբանում իրադարձությունները: Ամենաարդար նպատակներով ստեղծված ցանկացած լրատվամիջոց ժամանակի ընթացքում կա'մ տեղի է տալիս իշխանությունների, մեծահարուստների ճնշմանը, կա'մ հովանավորչություն է գտնում ընդդիմադիր դաշտում: Երկու դեպքում էլ լրատվամիջոցի հրապարակումները դառնում են միջնորդավորված իշխանական կամ ծայրահեղ ընդդիմադիր, ինչը հիասթափեցնում է ընթերցողին, քանզի վերջիններիս հետաքրքրում է չմիջնորդավորված փաստերը: Բացի այդ, շատ հաճախ են հնչում տեսակետներ առ այն, որ լրագրողներն իրենց ասուլիսները հոդվածի վերածելիս չեն կարողանում ֆիքսել հիմնական միտքը կամ աղավաղում են արտահայտված միտքը, անիմաստ, կամ պատվիրված վարկաբեկում են այս կամ այն կազմակերպությանը, անհատին և այլն:

Ծրագրի նպատակը
"Մամուլի խոսնակ"-ի նպատակն է`
1. ստեղծել հնարավորություն անհատների և կազմակերպությունների խոսքը, հայտարարությունները, հոդվածները, ստեղծագործությունները և այլնը չմիջնորդավորված տարածելու համար,
2. ստեղծել չմիջնորդավորված "Մամուլի խոսնակ", որտեղ հեղինակը ինքն է որոշում ինչը հրապարակել և ինչը չհրապարակել,
3. ստեղծել հնարավորություն, որպեսզի ցանկացած տեղեկատվություն, ստեղծագործություն, իրադարձություն, պաշտոնական հայտարարություն տարածվի առաջին ձեռքից` հեղինակից և արտացոլվի այնպես, ինչպես որ կա,
5. լրագրողի մասնագիտություն ընտրած ուսանողներին տալ առցանց պրակտիկայի հնարավորություն,
4. սփյուռքահայերին, օտարերկրացիներին տալ հնարավորություն իրենց հոդվածներն ու նյութեր ներկայացնել հայաստանցի ընթերցողին:

Ծրագրի գործնական նշանակությունը անհատի համար
Այսօր Հայաստանում բազմահազար տաղանդավոր հայ երիտասարդներ, ուսանողներ, հեղինակավոր գիտնականներ, ամենատարբեր գիտությունների աշխարհին հայտնի հայ գիտնականներ չունեն հնարավորություն իրենց աշխատանքները, գիտական հոդվածները, հրապարակախությունները, գեղարվեստական ստեղծագործությունները, բանաստեղծությունները և այլնը հրապարակելու և հասանելի դարձնելու հայ և օտարերկրյա ընթերցողին: Քիչ թե շատ հեղինակավոր լրատվամիջոցները դրանք չեն հրապարակում, քանի որ նման հոդվածները ռեյտինգային չեն համարվում:

Այսուհետ գրանցման և օգտագործման մի քանի պարզ գործողությամբ Դուք կարող եք վերջնականապես լուծել վերոնշյալ խնդիրները:
Անհրաժեշտ է ընդամենը գրանցվել որպես անհատ և հանդես գալ, օրինակ, որպես լրագրող, հրապարակախոս, նկարիչ և այլն:
Անձնական էջի ստեղծումից հետո Դուք կարող եք ծավալել հետևյալ գործողությունները.
1. տարածել կարճ հաղորդագրություններ (առավելագույնը` 200 նիշ),
2. տարածել նորություններ, տեղեկատվություն (նիշերի թիվն այս դեպքում անսահմանափակ է),
3. տարածել ֆոտո/վիդեո շարքեր,
4. բաժանորդագրվել "Մամուլի խոսնակ"-ում արդեն գրանցված ցանկացած այլ հեղինակի/կազմակերպության,
5. ստեղծել սեփական թերթը, որտեղ կհրապարակվեն միայն այն հեղինակների/կազմակերպությունների հրապարակումները, որոնց Դուք բաժանորդագրվել եք,
6. հավանել, չհավանել, մեկնաբանել այս կամ այն հեղինակի/կազմակերպության հրապարակումը:

Ծրագրի գործնական նշանակությունը կազմակերպությունների (պետական, ոչ պետական) համար
Բազմաթիվ պետական կառույցներ, դպրոցներ, մասնավոր կազմակերպություններ, անհատ ձեռներեցներ չունեն պաշտոնական մամուլ կամ մամուլի խոսնակ: Դրանց առկայության պարագայում էլ այս կամ այն տեղեկատվության լուսաբանումը լրատվամիջոցների կողմից հասանելի է միայն ֆինանսական լուրջ միջոցների տիրապետող կազմակերպություններին, քանի որ ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում որևէ կազմակերպության հաղորդագրության լուսաբանումը կախված է ոչ թե հաղորդագրության կարևորությունիրց, անհրաժեշտությունից, այլ դրա համար վճարելու հնարավորությունից: Ճիշտ է, այսօր շատ քիչ կազմակերպություններ չունեն պաշտոնական վեբ կայք, սակայն ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ կայքերի այցելուների թիվը չափազանց փոքր է, ինչը չի ապահովում պաշտոնական տեղեկատվության լայն տարածմանը:

Այսուհետ գրանցման և օգտագործման մի քանի պարզ գործողությամբ Դուք կարող եք վերջնականապես լուծել վերոնշյալ խնդիրները և Ձեր կազմակերպությունը կունենա պաշտոնական "Մամուլի խոսնակ" ՄԱՄՈՒԼ.am լրատվական կայքում:
Անհրաժեշտ է ընդամենը գրանցվել որպես կազմակերպություն:
Կազմակերպության պաշտոնական էջի ստեղծումից հետո կարող եք ծավալել հետևյալ գործողությունները.
1. տարածել կարճ հաղորդագրություններ (առավելագույնը` 200 նիշ),
2. տարածել նորություններ, տեղեկատվություն (նիշերի թիվն այս դեպքում անսահմանափակ է),
3. տեղադրել և տարածել ֆոտո/վիդեո շարքեր,
4. բաժանորդագրվել "Մամուլի խոսնակ"-ում արդեն գրանցված ցանկացած այլ հեղինակի/կազմակերպության,
5. ստեղծել սեփական թերթը, որտեղ կհրապարակվեն միայն այն հեղինակների/կազմակերպությունների հրապարակումները, որոնց դուք բաժանորդագրվել եք,
6. հավանել, չհավանել, մեկնաբանել այս կամ այն հեղինակի/կազմակերպության հրապարակումը:

"Մամուլի խոսնակ"-ի առավելություններն ու հնարավորությունները
Գրանցվելով որպես անհատ կամ կազմակերպություն` Դուք ձեռք եք բերում հնարավորություն օգտագործել ՄԱՄՈՒԼ.am լրատվական կայքի բոլոր հնարավորությունները, ստանում եք ընթերցողների մեծ լսարան, արտահայտում եք Ձեր մտքերը, գրում եք հաղորդագրություններ, պաշտոնական հրապարակումներ, սեղծում եք ֆոտո/վիդեո շարքեր, ինքներդ նպաստում եք Ձեր հրապարակումների ավելի լայն տարածմանն ու կերտում Ձեր` որպես հեղինակի համբավը, ինչը հնարավորություն է ընձեռում դառնալ ճանաչված` սեփական հրապարակումների, աշխատանքների շնորհիվ:
Կազմակերպությունները (պետական, ոչ պետական) ստեղծում են իրենց անձնական "Մամուլի խոսնակ"-ը և իրենց բոլոր հայտարարություններով, առաջարկներով, պաշտոնական պատասխաններով հանդես են գալիս քաղաքակիրթ, հրապարակային գործիքներով:

Պատասխանատվությունը
Պետք է հիշել, որ ՄԱՄՈՒԼ.am սոցիալական լրատվամիջոցը սովորական սոցիալական ցանց չէ, այստեղ` ի տարբերություն սոցցանցերի` պետք է արտահայտվել էթիկայի նորմերի և պայմանների շրջանակներում, քանի որ լրատվամիջոցներ, գիտական աշխատանքներ ընթերցող լսարանը խստապահանջ է: Յուրաքանչյուր օգտատեր մշտապես պետք է գիտակցի, որ ինքը ներկայանում է հանրությանը, ինքն է պատասխանատու իր արտահայտած մտքերի, գրառումների, դրանց հաջողության կամ դրանց վերաբերյալ քննադատական դիտողությունների համար:
Պետք է նաև հիշել, որ "Մամուլի խոսնակ"-ում ցանկացած նյութի վերջնական հրապարակումից հետո այն խմբագրել կամ ջնջել հնարավոր չէ: Այդպես, "Մամուլի խոսնակ"-ը վերածվում է վեբ տպագիր թերթի: Այսպիսով, ցանկացած սխալի, անճշտության, ոչ կոռեկտ արտահայտության կամ հայտարարության դեպքում քննադատողը հանրությունն է: Նման դեպքերում, անճշտությունների կամ այլ պարագայում անհրաժեշտ է հանդես գալ հերքման հոդվածով կամ նյութով:

Ծրագրի պայմանները
"Մամուլի խոսնակ" բաժնում գրանցված անհատներն ու կազմակերպություններ ընդունում են գրանցման օգտագործման պայմանները:

Ծրագրի մասնակիցները
"Մամուլի խոսնակ" բաժնում կարող են իրենց անձնական էջը ստեղծել ցանկացած անհատ (աշակերտ, ուսանող, ուսուցիչ, գիտնական, արվեստագետ և այլոք) և կազմակերպություն (նախարարություն, ՊՈԱԿ, անհատ ձեռներեց, ՍՊԸ, ՓԲԸ, ԲԲԸ, հասարակական կազմակերպություն և այլն):

Ծրագրից բխող հետևանքները
Ընթերցողների կարծիքների և գնահատականների արդյունքում էլ անձնական լրատվամիջոցի հեղինակը ստանում է ավելի մեծ ռեսուրսներ և զարգացնում է իր գործունեությունը:

Ծրագրի կառուցվածքը
"Մամուլի խոսնակ" բաժնում առկա են հետևյալ բաժինները`

Իմ թերթը
Եթե Դուք արդեն գրանցվել եք որպես "Անհատ" կամ "Կազմակերպություն", ապա "Իմ թերթը" բաժնում Դուք կտեսնեք բոլոր այն անհատների և կազմակերպությունների տարածած նյութերը, նորությունները, գրառումները, հայտարարությունները, հոդվածները, ֆոտոռեպորտաժները, որոնց Դուք բաժանորդագրվել եք նրանց Էջին:

Բոլոր գրառումները
Այս բաժնում ցուցադրվում են Ձեր հրապարակումները, գրառումները, ֆոտո/վիդեոշարքերը, դրանց կատարման ամսաթիվը, ժամը և կարգավիճակը: Այստեղ Դուք կարող եք տեսնել նաև նյութի կարգավիճակը (հրապարակված, չհրապարակված), դրանց դիտումների, հրապարակումը հավանողների և չհավանողների, ինչպես նաև կարծիքներ հայտնողների թիվը: “Գրառումներ” բաժինն ունի իր ենթաբաժինները ` Նորություններ, Հաղորդագրություններ, ֆոտո/վիդեոշարք:

Նորություններ
Այս բաժնում ցուցադրվում են Ձեր հրապարակած և դեռևս չհրապարակած հոդվածները, հայտարարությունները, ֆոտո/վիդեոշարքերը դրանց կատարման ամսաթիվը, ժամը և կարգավիճակը: Այստեղ Դուք կարող եք տեսնել նաև նյութի կարգավիճակը (հրապարակված, չհրապարակված), դրանց դիտումների, հրապարակումը հավանողների և չհավանողների, ինչպես նաև կարծիքներ հայտնողների թիվը:

Հաղորդագրություններ
Այս բաժնում ցուցադրվում են Ձեր հրապարակած և դեռևս չհրապարակած կարճ հաղորդագրությունները (առավելագույնը` 200 նիշ) դրանց կատարման ամսաթիվը, ժամը և կարգավիճակը: Այստեղ Դուք կարող եք տեսնել նաև հաղորդագրության կարգավիճակը (հրապարակված, չհրապարակված), դրանց դիտումների, հրապարակումը հավանողների և չհավանողների, ինչպես նաև կարծիքներ հայտնողների թիվը:

Ֆոտո/վիդեոշարք
Այս բաժնում ցուցադրվում են Ձեր հրապարակած և դեռևս չհրապարակած ֆոտո/վիդեոշարքերը, դրանց կատարման ամսաթիվը, ժամը և կարգավիճակը: Այստեղ Դուք կարող եք տեսնել նաև նյութի կարգավիճակը (հրապարակված, չհրապարակված), դրանց դիտումների, հրապարակումը հավանողների և չհավանողների, ինչպես նաև կարծիքներ հայտնողների թիվը:

Ես բաժանորդագրված եմ
Այս բաժնում Դուք կարող եք տեսնել գրանցված բոլոր այն անհատների և կազմակերպութոյւնների "Մամուլի խոսնակ"-ները, որոնց բաժանորդագրվել եք և ստանում եք նրանց բոլոր հրապարակումները: Ցանկացած պահի կարող եք հրաժարվել այս կամ այն "Մամուլի խոսնակ"-ին բաժանորդագրումից:

Ինձ բաժանորդագրված են
Այս բաժնում Դուք կարող եք տեսնել գրանցված բոլոր այն անհատներին և կազմակերպութոյւններին, որոնք բաժանորդագրվել են Ձեր "Մամուլի խոսնակ"-ին և ստանում են Ձեր բոլոր հրապարակումները:

Տվյալներ
Այս բաժնում ցուցադրվում է Ձեր անձնական կամ Ձեր կազմակերպության տվյալները:

Իրական պրոֆիլ
Իրական պրոֆիլը կարգավիճակ է, որը Մամուլի խոսնակներին ընձեռում է ավելի մեծ հնարավորություններ`
1. ընթերցողը տեսնում է, որ գրառումների հեղինակը տվյալ անհատը/կազմակերպությունը/պետական կառույցն է,
2. իրական պրոֆիլով Մամուլի խոսնակի նյութերը տարածվում են ավելի ընթերցողի ավելի լայն շրջանակներում:

Ինչպես ստանալ իրական պրոֆիլի կարգավիճակ
1. գրանցել լիարժեք, իրական տվյալներ, տեղադրել իրական նկար, կազմակերպության/պետական կառույցի լոգո, կոնտակտային տվյալներ (կապ հաստատելու համար),
2. չխախտել գրանցման պայմանագրի կետերը:

Մամուլի խոսնակ